ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նադեժդա Սարգսյանը շնորհավորել է թոռնիկին

13.11.2017 19:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նադեժդա Սարգսյանը շնորհավորել է թոռնիկին

Երկու տարի առաջ նոյեմբերի 13-ին լույս աշխարհ եկավ երգչուհի Էմմիի առաջնեկը` Դանիելը եւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանին շնորհեց տատիկի սպասված «կոչումը»: Տեղեկացնենք, որ Դանիելը ծնվել է ԱՄՆ-ում եւ արդեն այնտեղ հաճախում է հայկական մանկապարտեզ: Տատիկի խոսքով` ունի շատ հստակ եւ արտահայտիչ ձայնային տվյալներ: Քանի որ երգչուհի տատիկը գրեթե մեկ շաբաթ է Հայաստանում է, ապա մեր շնորհիվ, օվկիանոսից այն կողմ իր սրտի խոսքն ու  շնորհավորանքը հղեց թոռնիկին. «Դենի ջան, իմ առաջին թոռնիկ, իմ չքնաղ, ուզում եմ շնորհավորել ծննդյանդ օրվա առթիվ: Շատ եմ ափսոսում, որ այս գեղեցիկ օրը կողքիդ չեմ, բայց դու գիտես, որ եթե կողքիդ լինեի, ինչեր կանեի քեզ համար: Քանի որ հեռվում եմ, ուզում եմ ասել` թե ինչքան եմ քեզ սիրում ու կարոտում»,- ասաց երգչուհի տատիկն ու շտապեց հավելել. «Ոչինչ, շուտով  կվերադառնամ, եւ մենք կշարունակենք մեր խաղերը, պարերը... Համբուրում եմ»:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА