ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 328-ի

13.11.2017 19:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 328-ի

Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 328-ի: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են մարզային բժշկական վարչությունից:

Նշվում է, որ վիրավորների թիվը հասնում է ավելի քան 4 հազարի:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА