ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարող դառնալ յուրահատուկ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ

13.11.2017 15:52 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը կարող դառնալ յուրահատուկ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ

«Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ» կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ անդրադառնալով այն հարցին, թե  Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը ստորագրելուց հետո, այն ինչ կտա Հայաստանին, նկատեց. «Դառնալով ԵԱՏՄ անդամ , Հայաստանը կարիք ունի դիֆերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական հատվածը: Մենք այնտեղ ունենք «ՋԻ ՓԻ ԷՍ» պլյուս համակարգերից օգտվելու հնարավորություն, իհարկե սրանում միայն դրականը տեսնել, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այս պահին այդ համակարգից օգտվում է 9 երկիր: Չափանիշներ գոյություն ունեն եւ Հայաստանն այդ չափանիշների մեջ է , դրանցից մեկը, հինգ հիմնական արտահանվող ապրանքային խմբերի մեջ մեկը պետք է 75 տոկոսից ավելին լինի: Հասկանալի է, դա մետաղական հումքն է , այդ պատճառով էլ մենք այդ համակարգի մեջ ենք, ինչը հնարավորություն է տալիս 6 հազար ապրանքների գծով ունենալ արտոնություններ`խոսքը 66 տկոս եւ ավելի զեղչերի մասին է»,-նշեց Ա. Մարգարյանը եւ հավելեց, որ ԵՄ մուտք գործելը Հայաստանին հնարավորություն կտա մանրեւել: Ըստ տնտեսագետի, եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Քանի որ երկու կառույցներն էլ  ուղիներ են որոնում միմյանց ընդառաջ գնալու համար. «Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը բումերանգի էֆեկտ է տալիս, դրանից տուժում է Ռուսաստանը եւ ԵԱՏՄ անդամ երկրները, նաեւ` ԵՄ երկրները: Տարիների ընթացքում կորուստները հասել են հարյուրավոր մլրդ եվրոների»,-ընդգծեց Ա. Մարգարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА