ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուց առաջ, պետք է լուրջ կշռադատել

13.11.2017 14:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուց առաջ, պետք է լուրջ կշռադատել

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ խոսելով Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրից, որը նախատեսված է ստորագրել նոյմեբերի 24-ին, փաստեց, որ եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանին կանգնեցրել էր կոշտ պահանջի առաջ` կա՛մ ընտրել ԵԱՏՄ-ին, կա՛մ ԵՄ-ին, ապա այսօր այդ պահանջը վերացրել է. «Մեր երկրի ղեկավարությունն այս բանաձեւի մեջ փորձում է նոր իրողություն բերել «եւ, եւ»-ի բանաձեւը: Թե՛ ԵԱՏՄ-ի , թե՛ ԵՄ-ի մեջ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են: Եթե մենք ԵԱՏՄ արտահանում ենք պատրաստի արտադրանք`պահածո, խմիչք, մեքենաշինակական ապրանքներ եւ այլն, ապա ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնականում մետաղական հումքի հետ են առնչվում: Այս առումով մեզ համար մինչեւ այժմ շահեկան է եղել լինելու ԵԱՏՄ անդամ, սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ այս միության մեջ ունենք բավականաչափ հայրենակիցներ, որոնք աշխատում են եւ Հայաստան ուղարկում բավականաչափ տրանսֆերներ: Այդ տրանսֆերների հաշվին է, որ կարողանում ենք մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մեղմել: Մենք արդեն ունենք 1,7 մլրդ դոլարի արտահանման ծավալներ եւ այս տարվա վերջին կհասնի 2 մլրդ դոլարի սահմանագիծը, ինչը կարելի է համարել դրական ձեռքբերում»,-նշեց Վազգեն Սաֆարյանը եւ նկատեց, որ տարեկան մոտ 20-22 տոկոսով ավելանում է արտահանման ծավալները: Ըստ Վ. Սաֆարյանի, իրատեական չէ, կարծել, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կքնելուց հետո, Հայաստանի տնտեսությունում կարող են էական տեղաշարժեր լինել. «Դրական տեղաշարժեր չեմ տեսնում, թեւեւ պետք է նկատենք, որ ԵՄ 28 երկրներից միայն 7-8-ն են հիմնական կորիզը: Դրանք բնականաբար չեն ցանկանա, որ այն երկրները, որոնց հետ առեւտուր են անում, լինեն արդյունաբերական, զարգացած երկրներ, կցանկանան, որ լինեն հումքային կցորդ: Սպասել, որ ԵՄ-ից մեծ ներդրումներ կլինեն մեր արդյունաբերության մեջ, նույնպես դժվարանում եմ դատողություններ անել, որովհետեւ ,մինչեւ այժմ ստացած մեր վարկերը եղել են ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված ներդրումներ»,-փաստեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը եւ մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի է ջերմացնում, իսկ Հայաստանը գնում է դեպի ԵՄ. «Հայաստանը նման իրավիճակում եղել է 1918-20 թվականներին, երբ Թուրքիան գնում էր դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանը դեպի Անտանտի երկրներ, որի արդյունքում ունեցավ լուրջ կորուստներ»:
Վազգեն Սաֆարյանը նաեւ հորդորեց, մինչ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, լուրջ կշռադատել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА