ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

13.11.2017 14:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Այսօր` նոյեմբերի 13-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդություն ներկայացրեց Սամվել  Բաբայանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին` 4 տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին դատապարտել ազատազրկման  3 տարի ժամկետով:

Գործով մյուս ամբստանյալներ Դավիթ Հարությունյանին  Արամյանը  միջնորդեց դատապարտել 2 տարվա ազատազրկման, Ժորա Զաքարյանի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան  3 տարի ժամկետով, Կարեն Քոչարյանին՝ 3 տարի, Անդրանիկ Քոչարյանին 2 տարի նշանկված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА