ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան Ռուսաստանից S-400-ներ է գնել

13.11.2017 13:52 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան Ռուսաստանից S-400-ներ է գնել

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել են «S-400»  տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը:

«Anadolu»-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի Գիրեսուն շրջանում ունեցած ելույթի ժամանակ:

 

«Այդ գործարքն ավարտվեց, S-400-ները  ձեռք բերվեցին»,- ասել է նախարարն ու ավելացրել որ սեփական ՀՕՊ համակարգեր արտադրելու համար EUROSAM կոնսորցիումի հետ առանձին աշխատանքեր ենք իրականացվում:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ 2017թ. օգոստոսի 23-ին  Ռուսաստանը և Թուրքիան  ստորագրեցին այդ ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, մի շարք երկրներ, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, կոշտ կերպով արձագանքեցին դրան:

Թեմայի վերաբերյալ անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետը, նշելով, որ «S-400»-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էր, այլ անհրաժեշտություն:

Հիշեցնենք, որ  մի քանի օր առաջ էլ  Բրյուսելում Թուրքիայի, Ֆրանսիայի  և Իտալիայի պաշտպանության նախարարներրը ստորագրել են համաձայնագիր ՝համատեղ ՀՕՊ համակարգ արտադրելու վերաբերյալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА