ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻԻՀ առաջնորդը կոչ է արել օգնության հասնել երկրաշարժից տուժածներին. զոհերի թիվը հասել է 211-ի (լուսանկարներ)

13.11.2017 12:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻԻՀ առաջնորդը կոչ է արել օգնության հասնել երկրաշարժից տուժածներին. զոհերի թիվը հասել է 211-ի (լուսանկարներ)

Նոյեմբերի 12-ի երեկեյան Իրան-Իրաք սահմանին` Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:

Ինչպես հայտնում է Press TV-ն` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 211-ի, իսկ տուժածներինը` մի քանի հազարի:

Այդ կապակցությամբ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ուղերձ է հղել` նշելով. «Երկրի պաշտոնատարների պարտականությունն է առաջին ժամերից օգնության շտապել տուժածներին, հատկապես փլատակների տակ հայտնվածներին և բոլոր հնարավորություններից օգտվելով, կանխել զիհերի թվի աճը»:

Նրա խոսքով` բանակը, պահակազորը և հավաքազորային ուժերը պետք է արագ օգնության հասնեն և տուժածներին հիվանդանոց տեղափոխեն: Թե ռազմական և թե քաղաքացիական պետական մարմինները ևս պետք է ոչ մի ջանք չխնայեն տուժածներին ու նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար: 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

6434.jpg6340.jpg6252.jpg6048.jpg

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА