ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կատուներն օգնում են պաշտպանել երեխաներին ասթմայից

13.11.2017 11:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կատուներն օգնում են պաշտպանել երեխաներին ասթմայից

Տանը կատուներն օգնում են պաշտպանել նորածին երեխային՝ ասթմայով հիվանդանալուց, կարծում են Կոպենհագենի Մանկական ասթմայի հետազոտման կենտրոնում (COPSAC): Ասթմայի «խոցելի խմբի» 377 երեխայի տվյալներն ուսումնասիրելով՝ մասնագետները նկատել են, որ ТТ գենոտիպի տարատեսակները, որոնք պատասխանատու են հիվանդության զարգացման համար, կատուների ներկայությամբ «ապաակտիվանում են»: Ընդ որում, տանը շան առկայությունը նույն այդ գեների վրա ոչ մի կերպ չի ազդում: Հետազոտության հայտնի հեղինակ Յակոբ Ստոկհոլմի խոսքով՝ դա կարող է կապված լինել կատվի սնկերի ու մանրէների հետ, ինչպես նաեւ վիրուսների, որոնք ընտանի կենդանիները տուն են բերում: Հարցին, թե ինչպես են կատուներն ազդում մարդու գեների վրա, գիտնականներն առայժմ ճշգրիտ պատասխան չունեն: «Եթե մենք կարողանանք բացատրել այդ մեխանիզմները, դրանք կարելի կլինի մեկուսացնել եւ պաշտպանել հիվանդությունից»,- նշել է Ստոկհոլմը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Allergy and Clinical Immunology պարբերականում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА