ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն դավաճանել է հղի ընկերուհուն պորտուգալացի մոդելի հետ

13.11.2017 10:16 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն դավաճանել է հղի ընկերուհուն պորտուգալացի մոդելի հետ

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հղի ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին դավաճանելու մեջ։ Նա նրա հետ սկսել էր հանդիպել մոտ 16 ամիս առաջ, հաստատում է The Sun-ը։ Պորտուգալացի մոդել և ռեալիթի շոուի աստղ Նատաշա Ռոդրիգեսը պատմել է, որ 2017 թվականի մարտին գիշեր է անցկացրել Ռոնալդուի հետ։

«Ես գիտեի, որ նա ընկերուհի ունի, սակայն մենք, այնուամենայնիվ, ընկերացանք, մեր միջև վստահություն կար։ Նա հաճելի մարդ է, և երկար նամակագրությունից հետո նրա հետ կենդանի շփումը հաճելի էր։ Մեր համատեղ գիշերն առանձնահատուկ էր»,-ասել է նա։

Մոդելը կարծում է, որ Ռոնալդուն պարզապես օգտագործել է իրեն հանուն սեքսի։ «Ես չեմ զղջում, քանի որ նրա հետ լինելը երազանք է»,-ասել է մոդելը՝ հավելելով, որ իրեն դավաճանված է զգում։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА