ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մբապե. Նեյմարը մյուսների նման հասարակ մարդ է

12.11.2017 20:20 ՍՊՈՐՏ
Մբապե. Նեյմարը մյուսների նման հասարակ մարդ է

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է իր թիմակից Նեյմարն արտասվել Բրազիլիա-Ճապոնիա (3:1) ընկերական հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում: Անձամբ բրազիլացին նշել է, որ նա շատ ծանր է տարել իր տեղափոխության վերաբերյալ քննադատությունները:

«Դա ապացուցում է, որ նա հասարակ մարդ է, ինչպես բոլոը: Նա երկու ոտք, երկու ձեռք ու սիրտ ունի, որը կարող է ճնշվել քննադատություններից:  Խաղադաշտում նա շատ ուժեղ է, ինչը, հնարավոր է, թույլ է տալիս երկրպագուներին կարծել, թե նրան չեն անհանգստացնում քննադատությունները»,- Մբապեի խոսքն է մեջբերում «L'Equipe»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА