ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադլերում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել անցորդների աչքի առաջ

12.11.2017 22:47 ՔՐԵԱԿԱՆ
Ադլերում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել անցորդների աչքի առաջ

Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղի բնակիչներից մեկը փորձել է ինքնահրկիզվել մարդկանց աչքի առաջ, այս մասին գրում է ռուսական lenta.ru կայքը: 

Տղամարդը բարձրացել է իր իսկ ավտոմեքենայի վրա, ինչ-որ բաներ բղավել ու անգամ անցորդներից խնդրել իր համար նռնակ բերել, փաստում են ականատեսները:

«Դեպքի վայր միանգամից ժամանեցին ոստիկաններ, շտապօգնություն և հրշեջ-փրկարարական ծառայությունը: Ոստիկանները ձերբակալեցին նրան ու տարան», - պատմում է Ադլերի բնակիչը, ով դեպքի ժամանակ անցնելիս է եղել նույն փողոցով:

Ոսիկանության պնդմամբ՝ տղամարդը բենզին էր լցրել սեփական մեքենայի վրա, բարձրացել վրան ու սպառնացել, որ կինքնահրկիզվի: Քաղաքացու նման վարքի պատճառները դեռևս չեն հայտնի չեն:

Այս տարվա օգոստոս ամսին Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի բնակիչը բենզինի միջոցով ինքնահրկիզվել էր խանութներից մեկի վաճառողուհու հետ վեճից հետո: Այրվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդուն փրկել չէր հաջողվել:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА