ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգիչ Պաշ Սարդանը Մոսկվայում նշանվել է

12.11.2017 16:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երգիչ Պաշ Սարդանը Մոսկվայում նշանվել է

Դեռեւս տարեսկզբին երգիչ ՊԱՇ ՍԱՐԴԱՆՆ իր հարցազրույցներում նշում էր, որ իր սիրտը դեռ ազատ է եւ մաղթում էր բոլորին. «Ամեն մարդ կգտնի իրեն եւ իր խենթ սերը»: Սակայն, մեկ ամիս առաջ «Իրավունքի» հարցին ի պատասխան, անկեղծացավ՝ ասելով, որ սիրո մասին իր երգերն այլեւս հասցեատեր ունեն. «Այո՛, սերը կա, այն ապրում է իմ բանականության ու ողջ էության մեջ եւ ունի իր արժանի հասցեատերը: Երբ սիրում ես, քո ներաշխարհն այլ գույներով են սկսվում ներկվել, իսկ արվեստի մարդու համար այն հրաշալի մուսա է»։

Պարզվում է՝ Պաշ Սարդանն իր մուսային գտել է Մոսկվայում եւ այսօր հենց Ռուսաստանի սրտում տեղի ունեցավ երգչի եւ Անյա Մարզպետունու նշանադրության արարողությունը: Այս մասին տեղեկացանք Պաշ Սարդանի ֆեյսբուքյան էջից, որտեղ անմիջապես նա փոխել էր իր կարգավիճակն ու հրապարակել նշանադրության արարողության առաջին լուսանկարները:

Իսկ մեզ մնում է երջանկություն մաղթել գեղեցիկ զույգին եւ ցանկանալ անսահման երջանկություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА