ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիայում փողոցային կատուն կասկածվում է 82-ամյա կնոջ սպանության մեջ

12.11.2017 22:28 ՔՐԵԱԿԱՆ
Ճապոնիայում փողոցային կատուն կասկածվում է 82-ամյա կնոջ սպանության մեջ

Ճապոնիայի իրավապահները 82-ամյա թոշակառու կնոջ սպանության համար կասկածում են փողոցային կատվի, որին հայտնաբերել են ծեր կնոջ տնից ոչ հեռու, այս մասին գրում է New Straits Times-ը:

Կինը, որի մարմինը բազմաթիվ կտրվածքներով հայտնաբերել է նրա հարազատ աղջիկը, տանը միայնակ է եղել։ Ոստիկանները չեն կարողացել գտնել տարածքում մարդկային որևէ հետք և բացառել են այլ մարդկանց ներխուժումը տուն:

Ավելի ուշ իրավապահները տան մոտակայքում գտել են կատվին, որի վրա հայտնաբերվել է մարդկային արյուն հիշեցնող հետք: Այժմ իրավապահների ձեռքում հայտնված կատուն ստիպված կլինի հատուկ հետազոտություն անցնել, որի ընթացքում նմուշներ կվերցվեն նրա ճանկերից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА