ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարծում եմ, որ մեզ նախանձում են.Պերես

11.11.2017 23:05 ՍՊՈՐՏ
Կարծում եմ, որ մեզ նախանձում են.Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է վերջին ժամանակահատվածում թիմի ցուցադրած անվստահ խաղի մասին

«Այս պահին մենք հետ ենք մնում «Բարսելոնայից» ութ միավոր: Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կհաղթահարենք երկրորդ տեղով: Այս ամենը թույլ է տալիս, որ մամուլում խոսեն «Ռեալում» ճգնաժամի մասին, բոլորը կարծում են, որ այս տարի ավելի թույլ ենք, քան նախորդ տարի: Մադրիդում ամեն ինչ կարգին է: Բոլորը քննադատում են մեզ և այդպես միշտ էլ եղել է: Կարծում եմ, որ մեզ նախանձում են: Շուտով ամեն ինչ կկարգավորվի»,- «սերուցքայինների» նախագահի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА