ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաճախորդուհին ողջ-ողջ եփվել է թանկարժեք սպա սալոնում ցեխի պրոցեդուրայի ժամանակ

12.11.2017 16:26 ՔՐԵԱԿԱՆ
Հաճախորդուհին ողջ-ողջ եփվել է թանկարժեք սպա սալոնում ցեխի պրոցեդուրայի ժամանակ

Շանտալ Լավինն որոշել է մաքրել իր օրգանիզմը և դրա համար մասնակցել է «Գիտակցության մեջ մահացողը» վերտառությամբ  դետոքսիկացիայի հարցով սեմինարին:

Դասընթացների ժամանակ մասնակիցներին առաջարկել են 9-ժամյա ցեխապատման միջով անցնել: 35-ամյա կնոջը փաթաթել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, գլխին հատուկ տուփ հագցրել, որի հետևանքով արդեն երկու ժամ անց Շանտալը մահացել է հիպերթերմիայի պատճառով, հաղորդում է Mirror-ը:

Պաթալոգաանոտոմը հայտարարել է, որ բուժական պրոցեդուրան իր ներգործությամբ կարծես նման է եղել ողջ-ողջ եփվելուն: Կնոջ մարմնի ջերմաստիճանը հասել է 40,5 աստիճանի:

Կանադայի Քվեբեկում սպա կենտրոնի կազմակերպիչները մեղավոր են ճանաչվել հանցավոր անփութության մեջ դեռևս 2014թ.: Գաբիիել Ֆրեշետտը դատապարտվել է երեք տարվա բանտարկության այն դեպքում, որ նրա երկու օգնականներին նստեցրել են երկու տարով: Երեքով նրանք փորձել են բողոքարկել դատավճիռը, սակայն այսօր նրանց վերաքննիչ բողոքը մերժվել է:

Շանտալն եկել էր բուժման ֆերմերական տուն, որտեղ էլ նրան ընդունել է ոչ որակյալ թերապևտը: Թանկ արժեցած սպա պրոցեդուրաներին զոհվածի հետ միասին եղել են նաև նրա երկու ընկերուհիները, սակայն բարեբախտաբար նրանք չեն տուժել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА