ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավը կակաոյով՝ պատրաստված ջեռոցում

12.11.2017 16:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հավը կակաոյով՝ պատրաստված ջեռոցում

Հավը ստացվում է բուրումնավետ, հյութալի և վառ. ուղղակի հեքիաթ: Այս ուտեստը դուր է գալիս բացառապես բոլորին:

Բաղադրիչներ

1. Հավի կտորներ – 500-700 գ
2. Թթվասեր – 200 գ
3. Կակաո – 2 թ/գ
4. Աղացած դարչին – 0.5 թ/գ
5. Սև կծու աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Հավի կտորները լվանալ, չորացնել, դնել կաթսայի մեջ, աղ ցանել:
2. Խառնել թթվասերը, կակաոն, դարչինը և պղպեղը:
3. Ստացված սոուսով պատել հավը և մոտ 1 ժամ թողնել սառը տեղում:
4. Թխելու համար նախատեսված տապակը պատել բուսայուղով և հավը դնել մեջը:
5. Դնել տաքացրած ջեռոցում և պատրաստել մոտ 20 րոպե:
6. Հետո շրջել հավը և նորից եփել ևս 20 րոպե:
7. Մատուցել թարմ բանջարեղենով և կանաչեղենով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА