ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոնդոնի ոստիկանությունը որոնում է սերիական կենդանասպանին

12.11.2017 14:39 ՔՐԵԱԿԱՆ
Լոնդոնի ոստիկանությունը որոնում է սերիական կենդանասպանին

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ դաժանաբար հարյուրավոր կենդանիների սպանած հանցագործը շուտով կարող է հարձակվել մարդկանց վրա, հաղորդում է Sky News-ը:

«Եթե դուք նայեք հանցագործի շաբլոնը, կարելի է եզրակացնել, որ նա որոշակի հաճույք է ստանում տեղի ունեցածից: Անհանգստությունն այն է, որ նրան կարող են ձանձրացնել կենդանիները, և նա կսկսի հարձակվել մարդկանց վրա, առաջին հերթին ամենախոցելի՝ կանանց ու աղջիկների վրա»,- հայտարարել է սերժանտ Էնդի Քոլլինը:

Շատ տերեր մինչև այժմ տառապում են իրենց կենդանիների կորստի պատճառով, նրանցից ոմանք սպառնում են անձնական հաշվեհարդարով: 
Մեծամասնություն կազմող դեպքերում կենդանիներին անդամատել են և նրանց մարմնի մասերը դրել նրանց տերերի և տեղացի բնակիչների տների մոտ:

Նշվում է, որ կենդանասպանի որոնումները անց են կացվում արդեն երկրորդ տարին և մինչև այժմ հայտնի չէ, թե ով է պատասխանատու դաժան սպանությունների սերիայի համար: Վերջերս կազմվել է հնարավոր կասկածյալի նկարագրությունը՝ 40 տարեկան մարդ՝ կարճ շագանակագույն մազերով ու սպիներով: Ճշտվում է, որ հանցագործությունների հետևում կարող է բանդա կանգնած լինել:

2015թ. արձանագրվել է նման սպանությունների ութ դեպք, 2016թ.՝ դրանց թիվը կազմել է 114, իսկ այս տարի՝ 246:

Կենդանիների իրավունքների պաշտպանության PETA և Outpaced կազմակերպություններն առաջարկել են 10 000 ֆունտ ստերլինգ պարգև տեղեկատվության դիմաց, որը կօգնի գտնել կենդանասպանին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА