ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիցիլիայում 24 մաֆիոզ է ձերբակալվել

12.11.2017 14:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Սիցիլիայում 24 մաֆիոզ է ձերբակալվել

Սիցիլիայի իրավապահները ձերբակալել են Santapaola-Ercolano մաֆիայի 24 ներկայացուցչի։ Այս մասին հաղորդել է ANSA։

Ըստ գործակալության տվյալների՝ ձերբակալվածներից մեկը, ենթադրվում է, որ մաֆիայի այս խմբավորման պարագլուխ, 51-ամյա Անտոնիո Տոմազելլոյի աջ ձեռքն է։

Նշվում է, որ 7 հոգուն քննիչներն արդեն մեղադրանք են առաջադրել։

Ձերբակալվածները կասկածվում են ապօրինի զենք պահելու, տեղի գործարարներին ահաբեկելու եւ ռեկետի մեջ։

Ավելի վաղ՝ Իտալիայում ձերբակալվել էր Sacra corona unita հանցավոր կլանի 50 մաֆիոզ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА