ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն

11.11.2017 19:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն

Նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում անցկացվում է սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը

 52 կգ քաշային կարգում փայլուն ելույթներ է ունեցել Տիգրան Կիրակոսյանը, ով նվաճել է ոսկե մեդալ: Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է աշխարհի գործող չեմպիոնին՝ մոնղոլ Մարալ Էրդենե Չիմեդորժին: Մրցամարտն ավարտվել է 5:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այս անգամ մրցաշարին մասնակցում են ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА