ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՐՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԵՐՋԱՆԻԿ ԿԱՆԱՅՔ ՄԵԾ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

11.11.2017 19:35 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ԿՐՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԵՐՋԱՆԻԿ ԿԱՆԱՅՔ ՄԵԾ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

Էվելինա Խրոմչենկոն մի առիթով ասել է. «Երջանիկ կանայք մեծ պայուսակներ չեն կրում»:  Այս արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց, կանայք հիմնականում համաձայն չէին նրա հետ:

«Երջանիկ կանայք կրում են տարբեր պայուսակներ», «Ինչպես կարելի է պայուսակով դատել երջանկության մասին», «Յուրաքանչյուրն ունի երջանկության մասին իր պատկերացումները»  և այլն, ասում էին նրանք:

Այս ամենը, իհարկե, ճիշտ է, բայց չափազանց մակերեսային:

Մեծ պայուսակը ենթադրում է շատ աշխատանք, պատասխանատվություն ու պարտականություններ: Կինը, ով կրում է մեծ պայուսակ,  զբաղվում է միաժամանակ  տնային գործերով, երեխայով, կենցաղով, աշխատում է: Այս ամենը խլում է  շատ էներգիա,  ժամանակ, նյարդեր:

Մեծ պայուսակ՝  շատ գրպաններով, որպեսզի տեղավորվի ԱՄԵՆԻ ԻՆՉ ու  այս ամենը ՝ կնոջ նուրբ ուսերին:  Էլ ինչ երջանկության մասին է խոսքը:

Շատերն ասում են, որ փոքր պայուսակով անհարմար է, սակայն չէ որ բարձրակրունկներով էլ է անհարմար, բայց հենց բարձրակրունկների շնորհիվ ես դառնում առավել կանացի , դրանք ստիպում են ավելի գեղեցիկ քայլել, գործերով հազար տեղ չվազել:

Որևէ կարևոր ու մեծ փոփոխություն անելու համար պետք է սկսել մանրուքներից: Միգուցե այդ մանրուքը հենց փոքր պայուսակն է:

Մեկը կասի՝  պայուսակում  ես ամեն ինչ ունեմ, յուրաքանչյուր անհրաժեշտ բան ՝ մեկ շիշ ջրից մինչև բուտերբրոդ: Այդպես ես ինձ ապահով եմ զգում և պատրաստ եմ ամեն ինչի: Իսկ դուք նկատե՞լ եք՝ որքան հարուստ է կինը, այդքան փոքր է նրա պայուսակը: Դրա մեջ տեղավորվում են հեռախոս, շրթներկ, դրամապանակ ու վերջ:  Իր հետ քարշ չի տալիս ջուր, բուտերբրոդ: Անհրաժեշտության դեպքում նա գնում է այն, ինչ պետք է:

Կանայք նույնիսկ չեն ուզում հասկանալ, որ պատրաստ լինելով ամեն ինչի, զրկում են իրենց կոմֆորտից, խնայում են իրենք իրենց վրա:  Մեծ պայուսակը ախտորոշում է: Կինը կարծես ասում է՝ ես ամեն ինչի պատրաստ եմ, ես ամեն ինչի կդիմանամ ու այդպիսով դեպի իրեն է ձգում  համապատասխան իրավիճակներ, երբ պետք է լինում դրսևորել դիմացկունություն, ուժ… և ոչ այդքան կանացի այլ հատկանիշներ:

Մեծ պայուսակը աշխարհի հանդեպ անվսատհության ու անպաշտպանության նշան է: Ես ամեն ինչ կանեմ ինքս, ես պետք է վերահսկեմ իմ կյանքը,  ես հույսս դնում եմ միայն ինձ վրա:

Փոքր պայուսակը թեթևության ու անհոգության նշան է, այն ցույց է տալիս, որ կինը երջանիկ է հարաբերություններում, կա մեկն, ով իր մասին հոգ է տանում: Նա ստիպված չէ տանել մեծ պայուսակներ, թղթապանակներ, համակարգիչներ: Նա զբաղված չէ ինչ որ կարևոր ու լուրջ գործուներությամբ, իսկ  անհրաժեշտ իրերը սիրելին կբերի, կտանի կամ  կգնի:

Փոքրիկ պայուսակը պրակտիկ չէ. այն ենթադրում է համապատասխան էլեգանտ հագուստ , կոշիկներ, խնամված ձեռքեր, որոնք բռնում են այդ պայուակը: Այդպիսի պայուսակը ստիպում է փոխվել ու խնամված լինել։

Փոքրիկ պայուսակը ենթադրում է ռոմանտիկ երեկոներ, այց՝ թատրոն, կինո կամ ռեստորան: Կամ գոնե արթնացնում է այդպիսի մտքեր, իսկ մենք գիտենք, որ ամեն բան սկսվում է մտքերից: Այնպես, որ եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, գնեք փոքրիկ պայուսակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА