ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերարկուս նախագահ դառնալու ավելի մեծ շանսեր ունի, քան Սոբչակը. Գարիկ Մարտիրոսյանի կինը

11.11.2017 19:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Վերարկուս նախագահ դառնալու ավելի մեծ շանսեր ունի, քան Սոբչակը. Գարիկ Մարտիրոսյանի կինը

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ի իր էջում հումորային գրառում է կատարել ՌԴ նախագահական ընտրությունների վերաբերյալ.

«Այն բանից հետո, երբ  իմ թեկնածությունն առաջադրեցի ՌԴ նախագահի պաշտոնում, ինձ սկսեցին ճանաչել փողոցում, խղճալ, բժշկական օգնություն առաջարկել, սակայն ես չեմ հանձնվում, գնում եմ ընտրազանգվածի հետ հանդիպման, պետք է այցելել «Пятерочка»՝ հացի եւ կեֆիրի հետեւից, հետո տնտեսական խանութ՝ հատակի շորի համար, հետո  ԺԵԿ՝ մուտքի հարցեր լուծել, հետո դպրոց՝ ժողովի, հետո դեղատուն՝ հանգստացնող հաբերի համար։ Նախագահի թեկնածուի օրը վայրկյաններով է գրված, անգամ չգիտեմ էլ՝ կդիմանա՞մ այս տեմպին։

Ես հասկանում եմ, որ ինձ որպես ՌԴ նախագահի թեկնածու ոչ ոք չի հիշի, իսկ ահա իմ վերարկուն մոռանալը հնարավոր չէ, այդ պատճառով էլ առաջարկում եմ իմ վերարկուն առաջադրել նախագահական ընտրություններում, չէ որ այն ՌԴ նախագահ դառնալու ավելի մեծ հնարավարություններ  ունի, քան Քսենիա Սոբչակը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովն ու Եկատերինա Գորդոն»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА