ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեյմարը լաց է եղել ասուլիսին (տեսանյութ)

11.11.2017 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Նեյմարը լաց է եղել ասուլիսին (տեսանյութ)

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքներն այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Տիտեն պաշտպանել է իրեն մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք` ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ բրազիլացի հարձակվողը լարված հարաբերությունների մեջ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի և թիմակիցների հետ:

«Մարդիկ միշտ ասում են, որ ես խնդիրներ ունեմ Նեյմարի հետ: Հոգնել ենք այդ ամենը լսելուց: Կարող եմ ասել, որ նա ունի անհատականություն և բնավորություն: Մենք իդեալական չենք, մենք մարդ ենք: Երբեմն ճիշտ չենք արձագանքում: Ես կարիերայիս ընթացքում այդպես արել եմ: Բայց մենք պետք է զգույշ լինենք, երբ խոսում ենք մարդկանց էության և բնավորության մասին: Ես կարող եմ խոսել Նեյմարի բնավորության մասին, նրա էության և մեծ սրտի մասին»,- ասել է Տիտեն: Տիտեի այս խոսքերին Նեյմարը բավականին զգացմունքային է արձագանքել. նա լաց է եղել, գրկել է մարզչին և լքել մամուլի ասուլիսների սենյակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА