ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիի քաղաքապետի կնոջ նորաձեւ կերպարները. լուսանկարներ

11.11.2017 18:46 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թբիլիսիի քաղաքապետի կնոջ նորաձեւ կերպարները. լուսանկարներ

Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեին, ով աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։ Նկատենք, որ Կախա Կալաձեն եղել է «Միլան» ֆուտբոլային ակումբի խաղացող, Կիեւի «Դինամո»-ի աստղ։

Կախա Կալաձեի կինը ոչ պակաս նորաձեւ է. ավելին՝ նա հայտնի դիզայներ Անուկա Արեշիձեն է։ Նա միակ վրացի դիզայներն է,  ով երբեւէ ընտրվել է Vogue Italia х Yoox The Next Talents-ի մրցույթում։ Նրա հավաքածուն Միլանում 2016թ. դիտելու էր  եկել Աննա Վինտուրն ու Ֆրանկա Սոցցանին.  Marangoni-ի  շրջանավարտի ցուցադրությունն ամենասպասվածն է  Mercedes-Benz Fashion Week Tbilisi-ում։

Anouki ապրանքանիշն ընդամենը չորս տարեկան է եւ արդեն մեծ հաջողություն ունի ասիական երկրներում, վաճառվում է նաեւ Փարիզում, Farfetch, Moda Operandi եւ Yoox-ում, բուտիկներ ունի Թբիլիսիում եւ Բաքվում, իսկ շուտով նաեւ Մոսկվայում։

Անուկին շատ համեստ է եւ անգամ ամաչկոտ։ Հանրության առջեւ նա հաճախ ավելի լուրջ է, քան ժպտերես, իրեն ինքնավստահ եւ արժանավայել է պահում, տիրապետում է հինգ լեզվի։ Ի դեպ, նա երեք երեխաների մայր է։ Կարելի է ասել՝ իդեալական կին։

Մանուկ հասակում Անուկին միշտ շփվել է տղաների հետ, իսկ 12 տարեկանում մայրը նրան տարել է մոդելային դպրոց, որպեսզի աղջկա մեջ զարգացնի կանացիությունը եւ պլանն աշխատել է. դեռահաս տարիքում նա պայմանագիր է կնքել Elite Milano հայտնի մոդելային ընկերության հետ եւ տեղափոխվել Իտալիա, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, ով այդ ժամանակ «Միլան» ակումբից էր։ Marangoni դպրոցն ավարտելուց հետո նրանք ունենում են իրենց առաջնեկին։ Հենց իր կնոջ հետ է Կախա Կալաձեն սկզբում դարձել Վրաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հետո՝ քաղաքական գործիչը՝ էներգետիկայի նախարար եւ ի վերջո Թբիլիսիի քաղաքապետ։

Անուկայի զգեստապահարանում միշտ նախապես մտածված look-եր են. հնարավոր է՝ հանկարծ զանգեն ու ամուսնու հետ կարեւոր միջոցառման հրավիրեն։ Անուկիի սիրած զբաղմունքներից է բոքսն ու ամենօրյա մարզումները մարզասրահում։ Գլխավոր beauty սովորությունը տնային դիմակներն են ձվի դեղնուցով, կիտրոնով ու որեւէ բնական յուղով։ Երեկոյան Անուկին երեխաներին քնացնելուց հետո դեմքը սրբում է սառցե խորանարդիկներով եւ սպասում ամուսնու վերադարձին։

 

Wnews.am-ը ներկայացնում է Թբիլիսիի քաղաքապետի կնոջ նորաձեւ կերպարները. 

  

 

 

  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА