ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում

11.11.2017 10:59 ԻՐԱՎՈՒՆՔ
Արդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Աննա Մաթևոսյան) այսօր Տիգրան Մարդումյանին ճանաչել է անպարտ ու կայացրել արդարացման դատական ակտ։

Այս մասին ֆեյսբուքում գրառում է թողել Տ.Մարդումյանի պաշտպան Նվարդ Սվարյանը:

Տ.Մարդումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն)։

Ըստ մեղադրանքի, Տիգրան Մարդումյանն իր հոր մահից հետո` 2015 թվականի հունիսի 10-ից, մինչ օրս, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, թույլ չի տվել իր մորը` համասեփականատեր Ելենա Անանյանին մուտք գործել և բնակվել նշված բնակարանում, ինչի հետևանքով վերջինս մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА