ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկուհին դատապարտվել է 10-ը տարվա ազատազրկման սեփական մոր հետ ամուսնանալու համար

12.11.2017 11:43 ՔՐԵԱԿԱՆ
Ամերիկուհին դատապարտվել է 10-ը տարվա ազատազրկման սեփական մոր հետ ամուսնանալու համար

Օկլահոմա նահանգի Դունկանի բնակչուհին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման կենսաբանական մոր հետ ամուսնության համար: Այս մասին ըստ Դնի.ռու պորտալի, հաղորդում է Tulsa World ամերիկյան պարբերականը: Ի դեպ, դա արյունապղծության մեջ մեղադրվողների համար տեղական օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափն է:

Ըստ պորտալի հաղորդագրության, 26-ամյա Միստի Սփեննը մեծացել է տատիկի մոտ, քանի որ նրա մայրը՝ 44-ամյա Պատրիշա Սփեննը զրկված է եղել ծնողական իրավունքներից: 2014թ. Միստին նորից կարողացել է տեսնել մորը, նրանց միջև հարաբերություններ են սկսվել, իսկ ամուսնությունը ազգականներն որոշել են գրանցել 2016թ. մարտին:

Նշվում է, որ մեղադրանք առաջադրվել է երկու կանանց, իսկ ամբաստանյալի աթոռին հայտնվել է միայն նրանցից մեկը՝ 26-ամյա Միստին: Նա իրեն մեղավոր է ճանաչել բոլոր կետերով, իսկ նրա մայրը հրաժարվել է մեղքն ընդունել: Ըստ կնոջ, ամուսնությամբ իրենք չեն խախտում օրենքները, քանի որ ծնողական իրավունքներից զրկելուց հետո մոր անունը հանվել է դստեր ծննդյան վկայականից:

Ավելին, 44-ամյա Պատրիշայի համար դա առաջին արյունապիղծ կապը չի եղել: 2008թ. կինը ամուսնացել է սեփական որդու հետ, սակայն նրանց ամուսնությունը լուծվել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА