ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավանդների փոխհատուցման գործընթացը դոփում է տեղում

10.11.2017 23:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավանդների փոխհատուցման գործընթացը դոփում է տեղում

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հույսը համառորեն շարունակում է չմարել ՀՀ քաղաքացիների, հատկապես տարեց քաղաքացիների շրջանում: Իսկ թե այսօր ի՞նչ փուլում է գործընթացը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ:

Ավանդների փոխհատուցման հետ կապված` մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված տարեցներին է վճարվում եւ առաջիկա երեք ամսվա ընթացքում կավարտվի գործընթացը, եւ հունվարից սկսած` անցում կկատարենք արդեն հաջորդ տարիքային խմբին:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ «Իրավունքի» հարցմանն ի պատասխան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կրկին տեղեկացրել էին, որ ավանդների փոխհատուցում տրվում է մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված տարեցներին: Այնպես որ, մեզ մնում է 1932 թվականին ծնված 86-ամյա տատիկներին ու պապիկներին քաջառողջություն մաղթել, որովհետեւ ավանդների փոխհատուցում ստանալու համար, նրանից կպահանջվի առնվազն 2-3 տարի: Մի խոսքով` շարունակեք հուսալ, որ ձեր 90-ամյակը կնշեք երիտասարդ տարիներին խնայած գումարով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА