ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքը վերջնական որոշում է կայացրել

11.11.2017 00:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծառուկյան» դաշինքը վերջնական որոշում է կայացրել

Եթե մինչ այս, խորհրդարանական երկրորդ ուժը` «Ծառուկյան» դաշինքը, հանդես էր գալիս չափավոր ընդդիմադիր դիրքերից, ապա հիմա որոշել է փոխել մարտավարությունը: «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` «Ծառուկյան» դաշինքում վերջնական որոշում է կայացվել` կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծին միաձայն «դեմ» են քվեարկելու: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ժամանակ ԲՀԿ-ականները անցնում էին ազատ քվեարկելու ռեժիմի, մինչդեռ այս անգամ հանդես կգան ամենաընդդիմադիր դիրքերից:

Ի դեպ, ամենաընդդիմադիրների մասին. ԱԺ «Ելք» խմբակցությունն, ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի, բավական պասիվ էր 2018 թվականի բյուջեի նախագծի հանձնաժողովային լսումների ժամանակ: Այնպես որ, ամենաընդդիմադիրը լինելու տիտղոսը կամաց-կամաց անցնում է Ազգային ժողովի թիվ երկրորդ քաղաքական ուժի ձեռքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА