ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Առուստամյանը նոր աշխատավայր ունի

10.11.2017 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Առուստամյանը նոր աշխատավայր ունի

Հեռուստահաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, որն ամեն առավոտ «Կենտրոն» հեռուստաըներության «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի ուղիղ եթերում բարի լույս էր մաղթում հեռուստադիտողներին, գրեթե 2 շաբաթ է եթերում չի երեւում:

Պարզվում է հաղորդավարը փոխել է աշխատավայրը, այսուհետ նա եթերում կլինի «Արմնյուզ» հեռուստաալիքով: Այդ մասին տեղեկացանք Սուրենի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա տեղադրել է «Արմնյուզ» հեռուստաընկերության աշխատանքային անցաթուղթը:

 «Իրավունքը» Սուրենից պարզեց` նոյեմբերի 15-ից կրկին կշարունակի բարի լույս մաղթել բոլորին «Արմնյուզ» հեռուստաընկերության առավոտյան «Առաջին ծրագրի» եթերում: Ինչպես նաեւ հավելեց «Ուրախ եմ, որ կրկին բարի լույս եմ մաղթելու հեռուստադիտողին եւ աշխատելու եմ պրոֆեսիոնալ թիմի հետ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА