ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշնանային «Անձրեւից հետո» Արման Աղաջանյանն առաջարկում է դիտել իր նոր տեսահոլովակը (պրեմիերա)

10.11.2017 21:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշնանային «Անձրեւից հետո» Արման Աղաջանյանն առաջարկում է դիտել իր նոր տեսահոլովակը (պրեմիերա)

Հորդառատ անձրեւային օրերին համահունչ երգիչ ԱՐՄԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ թողարկել է իր նոր տեսահոլովակը: «Անձրեւից հետո» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է, իսկ երգը տեսահոլովակի է վերածել Գրիգ Վահրամյանը:

Տեսահոլովակում որպես հերոսուհի հանդես է գալիս դերասանուհի եւ հաղորդավարուհի Աննա Գեւորգյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան  էջում տեղադրելով տեսահոլովակը նշել է. «Շատ գեղեցիկ երգ ու տեսահոլովակ, անչափ հաճելի մարդկանցից: Շնորհավորում եմ պրեմիերայի առթիվ: Ձեզ հետ աշխատելը թեթև էր ու հաճելի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА