ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրականում «Գարդասիլը» պատվաստում են վեներական հիվանդությունը կանխելու համար»

10.11.2017 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Իրականում «Գարդասիլը» պատվաստում են վեներական հիվանդությունը կանխելու համար»

Կառավարությունը երեկ որոշում ընդունեց, ըստ որի, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի` պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով: Հիշեցնենք, որ վերոնշյալ պատվաստանյութի վերաբերյալ վերջին ամիսներին բազմաթիվ մտահոգություններ են հնչել, որոնք այդպես էլ չփարատվեցին նախարարության կողմից: Ավելին` խնդրով մտահոգված են նաեւ սփյուռքահայերը, որոնք կոչ են անում հայաստանցիներին զերծ պահել իրենց աղջիկ երեխաներին վերոնշյալ պատվաստանյութից: Մասնավորապես` լոսանջելեսաբնակ ՆԱՌԱ ՎԱՐԴԸ  տեղեկացնում է, որ այն, թե այս պատվաստումը արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ է, կեղծ պատրվակ է:

– Իրականում «Գարդասիլը» պատվաստում են HPV (Human Papilloma Virus) վեներական հիվանդությունը կանխելու համար, որը իր հերթին հնարավոր է առաջացնի քաղցկեղ։ Բայց այս վեներական հիվանդությունն ունի շատ պարզ ու ապահով բուժում, եւ չգիտեմ, թե որքանով է այն տարածված Հայաստանում:
ԱՄՆ-ում 2009-ից մինչեւ 2011 թվականը, «Գարդասիլ» պատվաստանյութի հետեւանքով մահվան 42 դեպք է գրանցվել, եւ 789 դեպք, որի ժամանակ առաջացել են լուրջ, հիմնական առողջական խնդիրներ` կաթված, նյարդային համակարգի ծանր խախտումներ, կուրություն, խոսելու հնարավորության կորուստ... Ի դեպ, «Գարդասիլի» հեղինակ Merck pharmaceutical ընկերությանը ենթարկվել է դատական պատասխանատվության մի շարք երկրներում: Ուստի` հարց է առաջանում` ինչո՞վ է մտածում Հայաստանի առողջապահության նախարարը եւ ինչու՞ այս ստին ու կեղծիքին չեն անդրադառնում բժիշկներն ու լրագրողները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА