ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6 սկզբունք ինչպես սովորել գումար կուտակել

10.11.2017 15:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
6 սկզբունք ինչպես սովորել գումար կուտակել

Վստահ եմ, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրը, եթե ոչ բոլորս, ցանկանում ենք ունենալ որոշակի խնայողություններ այս կամ այն նպատակի իրագործման համար, սակայն ոչ բոլորս ենք կարողանում ստիպել ինքներս մեզ կուտակելու փող: Իրականում դա անելն այնքան էլ դժվար և անիրագործելի չէ, նույնիսկ քիչ եկամուտ ունենալու պարագայում:

No automatic alt text available.Այսպես, եթե ցանկանում եք կանոնավոր կերպով մեծացնել ձեր խնայողությունները, ապա հետևեք և առաջնորդվեք ստորև թվարկված սկզբունքներով.

1. Գումար խնայելը դարձրեք սովորություն՝ օգտագործելով խնայատուփ:

.  Նախ և առաջ գումար խնայելը դարձրեք ձեր առօրյա կյանքի սովորություններից մեկ: Ընդ որում, կարևոր է ոչ միայն ձևավորել այն, այլև զարգացնել և ամրապնդել: Սովորաբար որոշ ժամանակ անց հին սովորությունները ,գլուխ են բարձրացնումե, ինչի արդյունքում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ խնայելն անհնար է կամ պահանջում է մեծ ջանք և ուժեղ կամք: Գործնականում յուրաքանչյուր մարդ կարող է սովորել խնայել, ուղղակի դրա համար անհրաժեշտ է մի փոքր երկար ժամանակ (փորձը ցույց է տալիս, որ 3-4 ամիս): 
. Այնպես արեք, որ ձեր խնայողություններն աճեն ամեն օր: Ամենապարզ միջոցը խնայատուփի օգտագործումն է: Սկզբնական շրջանում քանի դեռ բավարար կերպով չեք  զարգացրել ամեն օր խնայելու սովորությունը, մի շտապեք կուտակել միանգամից մեծ գումարներ և սկսեք քչից (օրինակ 100 դրամից): Իսկ երբ արդեն առանց մտածելու պատրաստ լինեք ամենօրյա ռեժիմով լցնել ձեր խնայատուփը, կարող եք աստիճանաբար ավելացնել նաև կուտակվող գումարի մեծությունը:

No automatic alt text available.
2. Խնայատուփը պահեք անհասանելի վայրում՝ տեսադաշտից հեռու:

. Աշխատեք խնայատուփը պահել այնպիսի վայրում, որ ամեն անգամ, երբ ձեզ անհրաժեշտ կլինի որոշակի գումար ինչ-որ ծախսեր կատարելու համար, միանգամից չփորձեք դատարկել հենց խնայատուփի պարունակությունը: Դրեք այն հնարավորինս ձեր տեսադաշտից հեռու: Լավ կլինի նաև, որ խնայատուփը լինի դժվար բացվող: Կարելի է օգտագործել նաև խնայողական հաշիվ և ձեր եկամտի որոշակի մաս ավտոմատ կերպով ձեր աչքից հեռու կփոխանցվի այդ խնայողական հաշվին:

3. Մի կողմ դրեք ձեր եկամտի 10%-ը: 

. Հաճախ որոշակի եկամուտ ստանալիս՝ նախ և առաջ մտածում ենք ոչ թե գումար խնայելու, այլ այս կամ այն ծախսերը փակելու մասին: Արդյունքում, ամբողջ եկամուտն ուղղելով դեպի ծախերը՝ այլևս խնայելու համար փող չի մնում: Մինչդեռ պետք է առաջնորդվել ոչ թե ծախսել հետո խնայել սկզբունքով, այլ հակառակը: 
ԽՆԱՅԵԼКартинки по запросу arrowԾԱԽՍԵԼ
Այն նաև գրեթե բոլոր հարուստ մարդկանց հատկանիշներից մեկն է:
. Ամերիկյան հայտնի ,Ֆորբսե ֆինանսական ամսագրի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գումար խնայելու համար անհրաժեշտ է մի կողմ դնել եկամտի առնվազն 10 %-ը: Ամեն անգամ, երբ ձեզ մոտ հայտնվում է որոշակի գումար, մի կողմ դրեք այդ գումարի 1/10-րդ մասը և փորձեք ոչ մի դեպքում չծախսել այն: 

4. Կառավարեք ծախսերը:

.  Նախքան խանութ գնալը նախապես կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ  (հատկապես մթերքների դեպքում) և փորձեք չշեղվել դրանից: Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների՝ նախապես կազմված ցուցակով խանութ գնալու դեպքում կարող եք խնայել ձեր գումարի մինչև 23%-ը: 
.    Առանց ցուցակի խանութ գնալիս ծախսում ենք նախատեսվածից ավելին: 
.    Նախապես որոշեք ձեր ծախսերը: Մշտապես կատարեք գրառումներ ձեր ծախսերի վերաբերյալ: Վարեք եկամուտների և ծախսերի հաշվառման օրագիր։ Հնարավորության դեպքում կարող եք նաև հավաքել ՀԴՄ կտրոնները հետագայում ձեր ծախսերը հստակեցնելու համար: Ամսվա վերջում վերլուծեք ձեր կատարած բոլոր ծախսերը և կգտնեք, թե ինչի հաշվին կարելի է խնայել:

5. Ստիպեք փողին «փող աշխատել»:No automatic alt text available.

.   Ձեր խնայողությունները բարձի տակ պահելու փոխարեն փորձեք դրանցով այնպիսի ներդրումներ կատարել, որոնք ձեզ կայուն եկամուտ կապահովեն տոկոսագումարների տեսքով: Օրինակ, կարող եք ավանդ ներդնել կամ պետական պարտատոմսեր ձեռք բերել, որի դիմաց ձեզ կսկսեն որոշակի տոկոսներ վճարել: Ձեզ մնում է ընտրել միայն առավել նախընտրելի ժամկետներով և պայմաններով առաջարկվող բանկային ավանդի կամ պետական պարտատոմսի տեսակը: Իսկ եթե ունեք որոշակի անվստահություն առևտրային բանկերի նկատմամբ, հիշեք, որ ՀՀ-ում գործում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, որը պարտավոր է հետ վերադարձնել ձեր ավանդի գումարը մինչև 10 մլն դրամի սահմաններում, եթե ձեր նախընտրած բանկը ինչ-ինչ պատճառներով անվճարունակ դառնա:

6. Սկսեք կուտակել այնքան շուտ, ինչքան հնարավոր է:

.    Սկսեք խնայել հենց այսօրվանից սկսած, անկախ նրանից քանի տարեկան եք, ունեք սեփական եկամուտ, թե ոչ, նույնիսկ եթե կարծում եք, որ բավարար գումար չեք վաստակում խնայելու համար: 
.    Ինչքան երկար ձեր փողերը մնան խնայողական հաշիվներում, այնքան ավելի շատ տոկոս և, ընդհանրապես, ավելի շատ գումար կկարողանաք կուտակել: 
.    Օրինակ, եթե ստիպեք ձեզ խնայել ամսական 50.000 դրամ և ներդնեք այն տարեկան 10 տոկոս եկամտաբերություն ապահովող ավանդային հաշվում, ապա 10 տարի հետո կունենաք մոտավորապես 10 մլն դրամ: Մինչդեռ, եթե նույն խնայողությունները սկսեիք 5 տարի շուտ անել, այդ դեպքում ձեր վերջնական գումարը կլիներ կրկնակի ավելի շատ (գրեթե 20 մլն դրամ):  
Այնպես որ, ժամանակ մի կորցրեք, փորձեք առաջնորդվել վերը նշված սկզբունքներով, և հիշեք, որ թեկուզ ոչ այնքան մեծ գումարներ խնայելով էլ հնարավոր է հասնել մեծ նպատակների:

Հայկուհի Խաչատրյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА