ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալկոհոլը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը․ Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միություն

10.11.2017 14:04 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ալկոհոլը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը․ Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միություն

Ոգելից խմիչքները ուռուցքաբանական մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն են։ Նման հայտարարություն է արել Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը (ASCO)։

Կազմակերպության անդամների կարծիքով՝ ոգելից խմիչքների չարաշահումից հաժարվելը կարող է կարեւոր դեր կատարել քաղցկեղի կանխարգելման հարցում։

«Ոգելից խմիչքների նույնիսկ չափավոր գործածումը կարող է բարձրացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, բայց հիմնականում այդ ռիսկն աճում է ոգելիցի երկարատեւ չարաշահման դեպքում,-նշել են ASCO-ի գիտնականները՝ Նոել Լոկոնտեի ղեկավարությամբ։ «Լավ նորությունն այն է, որ օգտագործած ոգելիցի քանակության սահմանափակումը կարելի է համարել քաղցկեղի կանխարգելման միջոց, ինչպես արեւապաշտպան քսուքի գործածումն է համարվում մաշկի քաղցկեղի կանխարգելման միջոց»։

«Մենք չենք ուզում ասել «Առհասարակ մի խմեք»։ Մենք ասում ենք «Եթե ուզում եք նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ ավելի քիչ խմեք։ Ու եթե Դուք չեք խմում, մի էլ սկսեք խմել»,- հավելել է նա։ «Իսկ ահա ծխախոտի դեպքում ամեն ինչ մի քիչ այլ է՝ մենք միանգամից ասում ենք ՝ «Երբեք մի՛ ծխեք։ Երբեք մի՛ սկսեք խմել»։

ASCO-ի անդամների խոսքով՝ թերապեւտները անբավարար են տեղեկացված ալկոհոլի հետ կապակցված ռիսկերի մասին, իսկ բնակչության իրազեկվածության մակարդակն ավելի ցածր է։ Ըստ վերջերս ASCO-ի իրականացրած հարցման տվյալների՝ ամերիկացիների 70 տոկոսն առհասարակ չի կասկածում, որ ալկոհոլը համարվում է քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն, հայտնում է Medscape Medical News ամսագիրը։

«Մարդիկ սովորաբար չեն կասկածում, որ երբ իրենք գարեջուր, գինի կամ լիկյոր են խմում, դա բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը,- նշում է ASCO-ի նախագահ Բրյուս Ջոնսոնը,- բայց ալկոհոլի մեծ քանակության ու քաղցկեղի միջեւ կապն արդեն ապացուցված է»։

Մասնավորապես, ալկոհոլը կապակցված է քաղցկեղի այնպիսի տեսակների հետ, ինչպիսիք են կոկորդի ու կերակրափողի քաղցկեղը, հեպատոցելյուլյար կարցինոման, կրծքագեղձի ու հաստ աղիի քաղցկեղը։ Սակայն ալկոհոլը կարող է նաեւ ռիսկի գործոն լինել այլ չարորակ նորագոյացությունների, այդ թվում ենթաստամոքսային գեղձի ու ստամոքսի քաղցկեղի համար։

ASCO-ի տվյալներով՝ քաղցկեղի ու քաղցկեղից մահացության նոր դեպքերի 5-6 տոկոսն ամբողջ աշխարհում ուղղակիորեն կապակցված է ալկոհոլի հետ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА