ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիշերն ուտելու սովորությունը կարող է հանգեցնել սրտի ու դիաբետի հիվանդությունների զարգացմանը

10.11.2017 13:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիշերն ուտելու սովորությունը կարող է հանգեցնել սրտի ու դիաբետի հիվանդությունների զարգացմանը

Գիշերն ուտելու սովորությունը խախտում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը ու կարող է հանգեցնել ճարպի կուտակումների ու սրտի հետ կապված խնդիրների։ Նման եզրակացության են հանգել Մեքսիկական համալսարանի հետազոտողները։

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Experimental Physiology ամսագրում, առնետներին կերակրել են հանգստի փուլի սկզբում (ցերեկը) ու ակտիվության փուլի սկզբում (գիշերը)։ Հանգստի փուլի սկզբում կերակրվելուց հետո առնետների արյան մեջ ճարպի մակարդակը ավելի կտրուկ էր բարձրացել, քան ակտիվության փուլի սկզբում կերակրվելուց հետո։ Հետո մասնագետները հեռացրել են կրծողների ուղեղի այն մասը, որը վերահսկում է օրվա ռիթմերը։ Նման առնետների արյան մեջ ցերեկը կերակրվելուց հետո ճարպերի մակարդակի կտրուկ բարձրացում չի նկատվել։

Գիտնականների խոսքով՝ ճարպերի մակարդակի բարձրացումը ազդում է նյութափոխանակության արագության վրա, նաեւ ավելացնում է սրտանոթային հիվանդությունների ու դիաբետի զարգացման հավանականությունը։ Եվ այսպես գիշերն ուտելու սովորությունը կարող է քայքայել առողջությունը։

Սակայն քաղցն էլ իր բացասական հետեւանքներն ունի։ Եվ այսպես, հարցումը, որն իրականացրել են Snickers Mars Wrigley Confectionery ընկերությունը, ցույց է տվել, որ քաղցի պատճառով մարդկանց վարքագիծը փոխվում է՝ նրանք սկսում են իրենց ավելի տարօրինակ ու անկանխատեսելի պահել։ Հիմնականում հարցման մասնակիցները քաղցը կապակցում էին բարկության, անհամբերության, գրգռվածության ու ուշադրության խնդիրների հետ։ Քաղցը ստիպում էր կամավորներին միաժամանակ մի քանի գործ սկսել, ինչը դառնում էր դանդաղկոտության ու հետաքրքրության կորստի պատճառ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА