ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկվորյակները մոր արգանդում ողջ են մնացել գրկախառնությունների շնորհիվ (ֆոտո)

09.11.2017 18:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երկվորյակները մոր արգանդում ողջ են մնացել գրկախառնությունների շնորհիվ (ֆոտո)

Բրիտանական Սուրեյ քաղաքում երկվորյակները 30-ամյա բուժքույր Վիկի Պիլայթի արգանդում հրաշքով են ողջ մնացել՝ բժիշկները նրանց ողջ մնալու շանսերը ընդամենը 50 տոկոս էին գնահատում։ Նման անմխիթարական կանխատեսում էին բժիշկները կնոջը հայտնել, երբ նա դեռ հղիության 10-րդ շաբաթում էր։

Մասնագետների խոսքով, երեխաների խեղդվելու մեծ հավանականություն կար, քանի որ արգանդում նրանք իրար շատ մոտ էին գտնվում՝ նույն ամնիոտիկ պարկի մեջ։ Երկվորյակների պորտալարերը կարող էին իրար խճճվել, ինչը կփակեր թթվածնի ու սննդարար նյութերի մուտքը, գրում է Independent-ը։

Վիկին սարսափել էր, բայց երբ այդ տխուր կանխատեսումից երկու շաբաթ անց նա եկել էր հետազոտության, բժիշկները ՈՒՁՀ-ի վրա հուզիչ պատկեր էին տեսել՝ երեխաները «գրկախառնվել էին» ու իրար ձեռք բռնել մոր արգանդում։ Պորտալարերի խճճման սպառնալիքն այդպիսով վերացել էր։ Հետագայում պորտալարերից մեկը պտտվել էր երեխաներից մեկի շուրջը, բայց դա ավելի էր նվազեցնում հանգույցի ձեւավորման հավանականությունը։

Հղիության 32-րդ շաբաթում՝ Սուրբ ծնունդից երկու օր առաջ, բժիշկների խորհուրդով Պիլայթը կեսարյան հատում էր արել ու հիմա նա ունի երկու առողջ որդիներ՝ Ռուվիմն ու Տեոն։

«Նրանք լավագույն ընկերներ են։ Նրանք իմացել են միմյանց մասին ավելի շուտ, քան մնացած ամբողջ աշխարհի մասին ու միասին մեծացել այդ փոքր տարածքում։ Ես հավատում եմ, որ նրանց միջեւ ամբողջ կյանքում հատուկ կապ կլինի»,- պատմում է երջանիկ մայրը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА