ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտ թերապիան արդյունավետ է ծանր դեպրեսիաների դեպքում․ հետազոտություն

09.11.2017 18:46 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արտ թերապիան արդյունավետ է ծանր դեպրեսիաների դեպքում․ հետազոտություն

Արտ թերապիան (արվեստի միջոցով բուժումը) օգտակար է չափավոր ու ծանր դեպրեսիայով հիվանդների համար։ Հոգեթերապեւտի հետ նկարների քննարկումը նպաստում է ինքնավերլուծությանն ու խթանում է ուղեղը, հավաստիացնում է արթ- թերապեւտ ու աշխատանքային թերապեւտ Քրիստինա Բլոմդալը ՝ Սալգրենսկի ակադեմիայից։

Նրա հետազոտությանը մասնակցել են կամավորներ երկու խմբեր ։ Առաջին խմբում ընդգրկվել էր դեպրեսիայով տառապող 43 հիվանդ։ Նրանք արթ թերապիայով էին զբաղվում Քրիստինա Բլոմդալի կազմած ուղեցույցով։ Երկրորդ՝ հսկիչ խմբի մեջ ընդգրկվել էր 36 մարդ, որոնք տառապում էին այդ նույն հոգեկան խանգարումից։ Բացի դրանից, բոլոր մասնակիցները ստանում էին դեղորայք, հաճախում կոգնիտիվ-վարքագծային, պսիխոդինամիկ հոգեթերապիայի ու ֆիզիոթերապիայի սեանսների։ Կամավորներից շատերը դեպրեսիայի պատճառով չէին կարողանում աշխատել։

Արթ թերապիայի սեանսները մասնագետներն էին անցկացնում։ Յուրաքանչյուր սեանսը սկսվում էր ամփոփ հրահանգներից ու լիցքաթափումից։ Ստեղծագործության համար օգտագործում էին մատիտներ ու ջրաներկ։ Սեանսը տեւում էր 1 ժամ։ 10 սեանսից հետո մասնակիցների մոտ դեպրեսիայի մակարդակը նվազել էր միջինը 5 կետով։ Հսկիչ խմբում զգալի փոփոխություններ տեղի չէին ունեցել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА