ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ արքայադուստր է կալանավորվել (ֆոտո)

09.11.2017 18:38 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ արքայադուստր է կալանավորվել (ֆոտո)

Սաուդյան Արաբիայում կաշառակերության դեմ պայքարի մեծամասշտաբ գործողությունների շրջանակում պատմության մեջ առաջին անգամ արքայադուստր է կալանավորվել, հայտնում է Arabi21-ը։ Ռիմ բինթ ալ Վալիդ Տալալը կալանավորվել էր նոյեմբերի 8-ին։

Ավելի վաղ կաշառակերության եւ փողեր լվանալու մեղադրանքով կալանավորվել էր արքայադստեր հայրը՝ միջազգային ներդրող Ալ Վալիդ իբն Տալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է։ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են նաեւ հարյուրից ավելի այլ անձինք՝ արքայազներ, պաշտոնյաներ, նախարարներ։

Թագավորական ընտանիքի անդամի հերթական կալանքի մասին հոդվածում ոչ մի մանրամասն ներկայացված չէ, սակայն ասվում է, որ Սաուդյան Արաբիայում կալանավորումների ալիքը բացատրում են կաշառակերության դեմ պայքարով, այնինչ Արեւմուտքում կատարվածը կապում են գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հակառակորդներին վերացնելու հետ։

2015 թվականի ամռանը սաուդյան արքայազն Ալ Վալիդը հայտնել էր, որ բարեգործական նպատակների է հանգանակում իր ամբողջ կարողությունը, որը գնահատվում է 32 մլրդ դոլար։ «Սա մարդկության առջեւ իմ պարտքն է»,- ասել է նա։

Նշված գումարը, համաձայն պլանի,  կբաժանվի ստացողների միջեւ առաջիկա տարիների ընթացքում։  Ալ Վալիդը անձամբ է զբաղվելու դրանով որպես հոգաբարձուների խորհրդի ղեկավար, որպեսզի համոզվի, որ իր մահից հետո գումարը մարդասիրական նախագծերին է հասնելու։

Հատկանշական է, որ Ալ Վալիդի ժառանգները՝ որդին՝ Խալիդը եւ դուստրը՝ Ռիմը, պաշտպանել են հոր որոշումը։ Նա ինքն ակնկալում է, որ իր մահից հետո որդին կդառնա հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ դուստրը՝ փոխնախագահ։

Արքայադուստրը ծնվել է 1982-ին Սաուդյան Արաբիայում: Նա երկար տարիներ է անցկացրել ԱՄՆ-ում, որտեղ նրա հայրը 1983-2005-ին դեսպան է եղել: Նա սովորել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանում՝ ստանալով Թանգարանային ուսումնասիրությունների արվեստների բակալավրի դիպլոմ եւ ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Էր Ռիադ:

Հայրենիքում նա դարձել է Al Hama LLC-ի տնօրենը, որը Մերձավոր Արեւելքում  հայտնի ապրանքանիշերի՝ DNKY-ի եւ Donna Karan-ի կառավարման մանրածախ վաճառքի շքեղ ընկերություն է:

Մի քանի տարի նա եղել է Alfa International-ի գլխավոր տնօրեն, ղեկավարել է Էր Ռիադի  Harvey Nichols խանութը:

Արքայադուստր Ռիմը ակտիվ գործարար է, նաեւ Սաուդյան Արաբիայում հիվնված անմիջական ներդրումների Reemiyah  ֆոնդի հիմնադիրն է եւ Yibreen կանացի սպա սրահի համահիմնադիրը:

 

Արքայադուստր Ռիմը միջազգային ուշադրության էր արժանացել որպես բիզնեսի նորարարության ոլորտի առաջատար: Նա 2014-ին ճանաչվել է Fast Company –ի տարվա ամենաստեղծագործ անձ « կանանց՝ որպես աշխատուժ հրավիրելու» համար եւ 2014-ին ներկայացված է եղել Forbes-ի ցուցակում՝ որպես« Սաուդյան Արաբիայի 200 ամենաուժեղ ու ազդեցիկ արաբ կանանցից մեկը»:

Foreign Policy  Magazine ամսագրի կողմից նա նաեւ ճանաչվել է կանանց օգնելու համար 2014-ի առաջատար համաշխարհային մտածող: 

Արքայադուստր Ռիմը ամուսնացած է եղել արքայազն Ֆեյսալ բին Թուրքի բին Նասեր բին Աբդուլազիզ ալ Սաուդի հետ: 2012-ին նրանք բաժանվել են, ունեն որդի եւ դուստր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА