ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերին Հայաստանում նկատվել է սուր շնչառական վարակների դեպքերի աճ

09.11.2017 17:21 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սեպտեմբերին Հայաստանում նկատվել է սուր շնչառական վարակների դեպքերի աճ

2017 թվականի սեպտեմբերին  Հայաստանում նկատվել է սուր շնչառական վարակների դեպքերի աճ 1.4 անգամ համեմատած օգոստոսի հետ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած եւս կա աճ 1.1 անգամ, պայմանավորված եղանակային փոփոխություններով եւ հանրապետությունում շրջանառվող սուր շնչառական հորուցիչների բազմազանությամբ, հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։

Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում ախտորոշված գրիպանման հիվանդություններից հետազոտվել է 73 նմուշ, որի արդյունքում հայտնաբերվել է 13 դեպք պարագրիպ, 13 դեպք ռինովիրուս, 1 դեպք ռեսպիրատոր սենտիցիալ վիրուս եւ 1 դեպք ադենովիրուս։

2017 թվականի սեպտեմբերին համեմատած 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ գրանցվել է ջրծաղիկով հիվանդացության դեպքերի նվազում 2 անգամ, օգոստոս ամսվա հետ համեմատած՝ աճ 1 անգամ, ինչը պայմանավորված է սեզոնային բարձրացումով։

Նկատվել է նաեւ քութեշով եւ վարակային մոնոնուկլեոզով պայմանավորված հիվանդության դեպքերի նվազում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА