ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ <<ՀՀ բանկեր, ներդրումային և վարկայինկազմակերպություններ>> ցուցահանդեսի մասնակից

09.11.2017 17:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ <<ՀՀ բանկեր, ներդրումային և վարկայինկազմակերպություններ>> ցուցահանդեսի մասնակից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ "Նուռ Էքսպո" ընկերության կողմից կազմակերպված "ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ" ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանիքաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները: Անցկացվող ցուցահանդեսիշրջանակներում ցուցադրվեցին բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ և ծառայություններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրեց ցուցահանդեսին բանկային ծառայությունների ու պրոդուկների ամբողջական շարք: Բանկիներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ողջ սպեկտրը:Հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ "Մարդիկ գործի" արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը հատուկ մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժայինկառույցների, նախարարությունների, առողջապահության եւ կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրիմասնակից, հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով:

Ներկայացվել է նաև Բջջային բանկ նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում ՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, որոնք բավարարում են ժամանակակից հաճախորդների պահանջներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА