ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2 ամիս՝ դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծելու համար

09.11.2017 16:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
2 ամիս՝ դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծելու համար

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրեց ընդամենը մեկ հանձնարարական, որը վերաբերում էր դատական համակարգին՝ մասնավորապես, վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Ըստ գործադիրի ղեկավարի՝  կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ առկա է, օրինակ, 9200 դատական հայց, որոնց քննությունները տեղի են ունենալու 2018 և անգամ  որոշներինը՝  2019 թվականին:

Կարապետյանի խոսքով՝ վարչական դատարանի՝ նման ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է  մարդկանց արդար դատաքննության իրավունքը և լուրջ ռիսկեր է առաջացնում գործարար միջավայրում: 

«Ելնելով վերոգրյալից՝ հանձնարարում եմ ՀՀ արդարադատության, տրանսպորտի, գյուղատնտեսության նախարարություններին, ՀՀ ոստիկանության պետին և ՊԵԿ ղեկավարին, ինչպես նաև երևանի քաղաքապետին, երեքամսյա ժամկետում մշակել և  Կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական կարգով բողոքարկումների որակի և թափանցիկության վերաբերյալ նոր առաջարկներ»,-հանձնարարեց վարչապետը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը դիմեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշելով.

«Պարո՛ն Հարությունյան, երեք ամիսը շատ չի՞»:

«Երկու ամիս, պարո՛ն վարչապետ»,-արձագանքեց Հարությունյանը՝, որից հետո Կարապետյանը հանձնարարականի կատարման համար վերջնաժամկետ սահմանեց երկու ամիսը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА