ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծամորի ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգեներատորը առաջիկայում կառաքվի

09.11.2017 11:04 ԹԵՄԱ
Մեծամորի ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգեներատորը առաջիկայում կառաքվի

Ռուսական «Ուժային մեքենաներ» ԲԲԸ ընկերությունը Մեծամորում ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգենրատորը կառաքի:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մատակարարման կոմպլեկտում նաև լրացուցիչ համակարգեր են մտնում՝ գրգռման և տեխնոլոգիական վերահսկողության համակարգեր:

Սարքավորումը կառաքեն ծովով մինչև Փոթիի նավահանգիստ, որտեղից այն ցամաքային ճանապարհով կհասնի ԱԷԿ-ին:

2016 թվականի դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն՝ «Ուժային մեքենաներ» ԲԲԸ ընկերությունը պետք է հայկական ԱԷԿ-ի համար մշակի և առաքի երկու տուրբոգեներատոր՝ 236 ՄՎտ հզորությմաբ և գրգռման և տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով:

Նոր տուրբոգեներատորները կփոխարինեն հներին, որոնք 1970-ականների վերջում են պատրաստվել:

Դրանց առաքումը նախատեսված է 2018-2019 թվականներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА