ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

27-ի գործով մահացած ցմահ դատապարտյալի ծնողները պատրաստվում են քրեական գործ հարուցել

09.11.2017 09:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
27-ի գործով մահացած ցմահ դատապարտյալի ծնողները պատրաստվում են քրեական գործ հարուցել

Նոյեմբերի 3-ի մահացած՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի հարազատները պատրաստվում են քրեական գործ հարուցել իրենց որդու մահվան հանգամանքները պարզելու համար։ Գրիգորյանի հարազատները համոզված պնդում են, որ իրենց որդուն պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպքում նա այսօր ողջ կլիներ։

Նշեք, որ պաշտոնական վարկածով՝ Էդիկ Գրիգորյանի սրտի շրջանում ծակոցներ են եղել, որից հետո նա հոսպիտալացվել է, և «Էրեբունի» հիվանդանոցում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։

Էդիկ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանի խոսքով՝ իր որդին սրտի հետ կապված խնդիր ունեցել է, չորս տարի առաջ վիրահատվել է և միայն վերջին օրերին է գանգատվել սրտի շրջանում ցավերից։

«Դեպքի օրը նա վատ է զգացել իրեն։ Սրտի շրջանում ցավեր, հևոց է ունեցել։ Երեկոյան 11-ին շտապօգնություն են կանչել։ Բրիգադը գնացել է գիշերը 1-ի կողմերը, ճնշումը չափել են, ԷԿԳ են արել և ինչ-որ ցավազրկող են ներարկել, ամենայն հավանականությամբ՝ անալգին-դիմեդրոլ։ Ցանկացած բժիշկ այդ նշաններից միանգամից պետք է հասկանար, որ նրա մոտ իշեմիկ հիվանդություն է, ստենոկարդիա, որի դեպքում շտապօգնության բժիշկը պարտավոր էր անմիջապես հոսպիտալացնել հիվանդին, անկախ նրանից՝ այդ անձը դատապարտյալ է, խցում է, թե որտեղ։ Սակայն շտապօգնության բժիշկն ասել է, որ այլ խցում էլ հիվանդի պետք է այցելի, որից հետո կհարցնի, եթե թույլատրեն՝ կտեղափոխի Էդիկին հիվանդանոց, և շատ արագ հեռացել է»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գրիգորյանը, ով նույնպես բժիշկ է։

Հոր պատմելով՝ դրանից հետո մի ժամի չափ իրեն լավ է զգացել, պառկել է, բայց զգացել է, որ իրեն վատ է զգում, խեղդվում է։ Խցակիցները նրան փորձել են ուշքի բերել, ասել է, որ ուզում է զուգարան գնալ, գնացել է զուգարան, և քիչ անց խցակիցները աղմուկ են լսել, վազել են, դուռը բացել ու տեսել, որ Էդիկը բերանի վրա ընկած է, մի աչքը փակված, մյուսը՝ կիսաբաց։ Մեծ աղմուկ են բարձրացրել, պահանջել են շտապօգնություն կանչել։ «2:30-ին շտապօգնություն են կանչել, բայց 4-4:30-ին շտապօգնությունը նոր եկել է։ Խցակիցները իրենք են պատգարակով Էդիկին իջեցրել ներքև, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է»,- պատմեց հայրը։

Մեր դիտարկմանը, թե դիտավորություն տեսնո՞ւմ են այն բանում, որ ՔԿՀ ղեկավարությունը թույլ չի տվել առաջին անգամ շտապօգնության բժշկին հոսպիտալացնել Էդիկ Գրիգորյանին, որի դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը, հայրը պատասխանեց. «Ես մտածում եմ, որ եթե բժիշկն ասել է՝ տանեմ, ու թույլ չեն տվել, ապա այդտեղ դիտավորություն կա։ Իսկ եթե բժիշկը չի տարել, ապա իր հանցագործ անտարբերությունն է պատճառը, իր ոչ պրոֆեսիոնալիզմը, որի համար պետք է պատժվի։ Բայց ես որպես գլխավոր բժիշկ վստահաբար կարող եմ ասել, որ եթե առաջին շտապօգնությունը նրան տաներ, ապա հիմա իմ որդին կենդանի կլիներ»։

Շարունակությունը սկզբնաղբյուրում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА