ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեղեցին պարտավոր է իր բոլոր լծակներն օգտագործել՝ այս օրենքին դեմ կանգնելու համար»

08.11.2017 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եկեղեցին պարտավոր է իր բոլոր լծակներն օգտագործել՝ այս օրենքին դեմ կանգնելու համար»

«Ընտանիքները, որոնք ցույց են տալիս՝ որպես բռնության օրինակներ, այն տոկոսը չեն կազմում ինչ-որ ասում են: Իսկ եթե կան խնդիրներով ընտանիքներ, ապա հոգեբանների աջակցության, օգնության եւ միջամտության դեպքում նման օրենքի կիրառման կարիք արդեն չի լինի», - ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ որպես ընտանեկան եւ հոգեւոր արժեհամակարգի դեմ սպառնալիք» թեմայով համաժողովի ժամանակ նշեց  հոգեբան, էթնոլոգ ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ շեշտելով, որ եթե 135 հազար տարի ապրել ենք առանց այս օրենքի, հաստատ մի այդքան էլ կապրենք:

- Այսօրվա դրությամբ՝ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ունենք 46 տոկոս աղքատություն: Իսկ աղքատ ընտանիքներում գրեթե միշտ լինում են վիճաբանություններ՝ սոցիալական խնդիրներով պայմանավորված: Հիմա ի՞նչ, այդ մարդկանց ի՞նչ անենք, քշենք բոլորին բերդե՞րը… Այն բերդերը, որտեղ այսօր չեն կարողանում կերակրել կալանավորներին, որտեղ կալանավորները դիմում են հասարակական կազմակերպություններին՝ աջակցություն ստանալու համար, որտեղ կալանավորի ընտանիքը եթե ուտելիք չտանի, կալանավորները գոյության համար չեն ունենա համապատասխան միջոցներ: 

Վերոնշյալ օրենքի նախագծում նշված է ապաստարանների մասին, բայց ավելի լավ չի՞ լինի, որ այն գումարը, որ պետք է ծախսեն տվյալ կառույցի կազմավորման, աշխատակիցների հսկա բանակ պահելու, կացարաններ կառուցելու եւ հոգեբանական կենտրոններ բացելու փոխարեն, որտեղ պետք է ապահովեն սնունդը , կոմունալի վճարները տան, այդ գումարները ուղղվեն սոցիալական հարցեր լուծելուն:  Այդ դեպքում գոնե 46 տոկոս աղքատությունը կարող է դառնալ գոնե 40 տոկոս: 

Ասեմ նաեւ, որ մեր 1700-ամյա եկեղեցին լուրջ ձեւով դեմ չի կանգնած այս խնդրին: Մինչդեռ մեր եկեղեցին պարտավոր է իր բոլոր լծակներն օգտագործելու այս օրենքին դեմ կանգնելու համար: Ավելին՝ հայտարարում եմ, որ եթե եկեղեցին այս օրենքին դեմ չկանգնի, ես իմ շրջապատին կսկսեմ քարոզել դուրս գալ հայկական եկեղեցուց: Ի վերջո, լինելով 1700  տարվա պատմություն ունեցող կրոն՝ մեր եկեղեցին պարտավոր է ընտանիքի պահպանման կողմ լինել եւ դեմ կանգնել այս օրենքին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА