ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի սպառողական շուկայում վաճառվել է գենոմոդիֆիկացված լոլիկ, եգիպտացորեն եւ կարմիր պղպեղ

08.11.2017 17:34 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հայաստանի սպառողական շուկայում վաճառվել է գենոմոդիֆիկացված լոլիկ, եգիպտացորեն եւ կարմիր պղպեղ

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ խոսքով` 2012 թվականին Հայաստանի սպառողական շուկայում կատարել են ուսումնասիրություններ , պարզելու համար,  մթերքներում առկա է ԳՄՕ(գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ), թե` ոչ. «2011  թվականին ՀՀ վարչապետին տեղեկացրեցինք, որ այս առումով ՀՀ դաշտը խոցելի է, չկա հետագծելիություն: Ուսումնասիրություններ իրականացրեցինք Երեւանի շուկաներում, ձեռնարկ էին մշակել, նմուշառում իրականացրեցինք եւ հետազոտությունները շարունակվեցին մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Հայտնաբերեցիքն, որ Երեւան քաղաքում արդեն հայտնաբերվում են ԳՄՕ բույսեր, հետազոտություների արդյունքում փաստվեց, որ շուկայում իրացվող եգիպտացորենը, լոլիկը , կարմիր պղպեղը ԳՄՕ են»,-նշեց Դ. Պիպոյանը եւ ընդգծեց, որ խիստ կասկածում է, որ գոնե վերջին տարիներին նմանատիպ ուսումնասիրություններ շուկայում համապատասխան մարմինների կողմից  իրականացվել է:
Դավիթ Պիպոյանը նկատեց, որ ԳՄՕ-ն հայտնաբերլու համար 100 տոկոսանոց արդյունք տալիս է միայն լաբորատոր փորձաքննությունը, սակայն կան սուբյեկտիվ մեթոդներ, որոնց շնորհիվ կարելի է հայտնաբերել ԳՄՕ-ն. «Որպես կանոն, եթե լոլիկը կտրում եք եւ այնտեղ լինում է ԳՄՕ, ապա  լոլիկի աջ եւ ձախ մասերում, հավասար նույնանման պատկեր է ստացվում`սրտաձեւ: Ոչ մոդիֆիկացված լոլիկի դեպքում աջ եւ ձախ հատվածներում նման հավասար գծապատկեր չկա: Նույնը եգիպտացորենի դեպքում է, եթե եգիպտացորենի շարքերը հավասար են, ամեն հատիկ, ե՛ւ հորիզոնական, ե՛ւ ուղղահայաց հավասար է, բնականաբար կասկած կա որ այն ԳՄՕ է»,-փաստեց Դավիթ Պիպոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА