ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ զույգերի ցանկը (լուսանկարներ)

08.11.2017 11:39 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ զույգերի ցանկը (լուսանկարներ)

Business Insider պարբերականը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ զույգերի վարկանշային աղյուսակը: Առաջին տեղում հայտնվել են Ջեֆ և Մաքքենզի Բեզոսները, որոնց կարողությունը գնահատվում է 94.4 մլրդ դոլար:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Amazon-ի հիմնադիրը Մաքքենզիի հետ ամուսնացած է արդեն 24 տարի: Նրանք միասին աշխատել են միևնույն ներդրումային ընկերությունում, որից հետո հիմնադրել են Amazon-ը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Բիլ և Մելինդա Գեյթսերը, որոնց կարողությունը կազմում է 89.6 մլրդ դոլար: Նրանք ամուսնացած են 23 տարի:

Երրորդ տեղում են հայտնվել Մարկ Ցուկերբերգն ու Պրիսցիլա Չանը, որոնք ամուսնացել են 2012-ին: Ամուսինները ներկա պահին 74.2 մլրդ դոլար ունեն:

Վարկանշային ցանկում տեղ են գտել նաև Էվան Սփիգելն ու Միրանդա Քերը (3,44 մլրդ դոլար), Բեյոնսեն և Ջեյ Զին (1.6 մլրդ դոլար), Իվանկա Թրամփն ու Ջարեդ Կուշները (762 մլն դոլար), Թոմ Բրենդին և Ժիզել Բյունդհենը (540 մլն դոլար):




 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА