ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կկարողանան փոփոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով

07.11.2017 20:14 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կկարողանան փոփոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով

ՎՏԲ-Հայաստան բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն` բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը: Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար եւ ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր: Այս ծառայությունն օգտակար է նաեւ այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:  

PIN-կոդի ինքնուրույն փոխարինումն իրականացվում է ընդամենը մի քանի քայլով, եւ չի առաջացնում դժվարություններ հաճախորդների մոտ: Ընդամենը պետք է ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկած քարտը տեղադրել բանկոմատի մեջ, մուտքագրել գործող PIN-կոդը, ընտրել «PIN-կոդի Փոխարինում» կոճակը, մուտքագրել նոր PIN-կոդը եւ հաստատել այն:

PIN-կոդի ինքնուրույն փոխարինման ծառայությունը տրամադրվում է անվճար:

ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ եւ տեղակայված է Հայաստանի ողջ տարածքում: ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների միջոցով հնարավոր է իրականացնել մի շարք գործառույթներ, ինչպիսիք են` քարտից քարտ փոխանցումները, կոմունալ վճարումները,  քաղվածքների դիտումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА