ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ փախստականները պահանջում են վերականգնել Ադրբեջանահայության թեմը

07.11.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ փախստականները պահանջում են վերականգնել Ադրբեջանահայության թեմը

Հայ փախստականները պատրաստվում են նոր նամակ հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին` Ադրբեջանահայության թեմը վերականգնելու համար: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ` հիշեցնելով, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին նույն խնդրանքով դիմել էին նաեւ 2013 թվականին:

– Մենք պատմական ճանապարհ ենք անցել եւ գիտենք, որ այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջան են կոչում, եղել է մեր հայրենիքը, եւ այնտեղ Հայ Առաքելական եկեղեցին կարեւոր ու առանցքային դերակատարություն է ունեցել` համայնքի պահպանման եւ հոգեւոր-մշակութային կյանքի զարգացման հարցում: Անշուշտ, աշխարհիկ պետություն ենք, բայց կարծում ենք, որ եկեղեցու կարիքն այսօր էլ ունենք եւ լինելով քրիստոնյա առաջին ժողովուրդը` մեր ուսերին պարտավորություններ ունենք քրիստոնյա աշխարհի առաջ: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում ծվարած, նույնիսկ ազատագրված տարածքներում ապրող ադրբեջանահայ ընտանիքները թեմի կարիք շատ ունեն: Հատկապես եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում նրանք լրիվ ուծացման վտանգի տակ են: Բացի այդ, հուսով ենք, որ Վեհափառը, որպես Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, իր վրա պարտավորություն կվերցնի եւ մյուս քույր քրիստոնյա եկեղեցիների հետ կկարողանա պաշտպան կանգնել աշխարհով մեկ սփռված քրիստոնյա փախստական ընտանիքներին: Այսօր քրիստոնյաներին ցրում են ու փախստական դարձնում, ամենուր նրանք անպաշտպան են: Թեպետ նույնիսկ անպաշտպան են եվրոպական քրիստոնյա ընտանիքներն իրենց իսկ հայրենիքում, որովհետեւ եվրոպական օրենքներով վերջնականապես ավերվում են քրիստոնեական հիմքերը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ադրբեջանահայերի խնդիրների մասին, առավել մանրամասն կներկայանցնեք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА