ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018 թվականի բյուջեն զուսպ է, փոխարենը պետական ապարատն է ուռճացված.տնտեսագետ

07.11.2017 17:21 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի բյուջեն զուսպ է, փոխարենը պետական ապարատն է ուռճացված.տնտեսագետ

«Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ» կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ բնորոշմամբ ` 2018 թվականի պետբյուջեն իրատեսական, հնարավորությունների սահմանում  բյուջե է: Ըստ նրա, կառավարությունը ներկայացրել է բավականին կոնսերվատիվ, զուսպ, ծախսերի մասով կրճատված, ակասոցիալական բյուջե, որը եկամուտների մասով բավականին ագրեսիվ ու հավակնոտ :

Այդուհանդերձ տնտեսագետը չի ժխտում, որ պետական ապարատն ուռճացված է եւ այն պետք է առնվազն 20 տոկոսով կրճատվի. «Ընդհանրապես ՀՆԱ-ի աճ չապահովող երեք ոլորտներ`ռազմական, պետական ապարատի եւ սոցիալական տրանսֆերտների ոլորտներին որքան էլ անցանկալի լինի, ստիպված ենք ավելացնել հատկացումները: Մենք տեսնում ենք, որ այստեղ կան կրճատումներ,  բայց կրթությունն ու առողջապահությունն  ավելացված արժեք ստեղծող ճյուղեր են, ընդ որում միջնաժամկետ: Այստեղ պետք է քննադատեմ այս կառավարությունը, քանի որ թույլ է տրվել կառուցվածքային սխալ: Երբ հայտարարվում է, որ կրճատելով կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներին  տրվող հատկացումները, կունենանք միջնաժամկետ տնտեսական աճ` մոլորություն է»,-նշեց տնտեսագետը եւ նկատեց, երբ խոսք է գնում ռազմավարական ներդրումների մասին, ապա ներդրողները նայում են, թե արդյոք կառավարությունը դրսեւերում է ռազմավարական վարքագիծ, ինչը երեւում է վերը նշած ոլորտների ներդրումներով. «Այստեղ գոնե պետք է տրվի ինդեքսավորման որոշակի աճ`աշխատավարձերի, սոցիալական նպաստների մասով, սա պարզապես անհրաժեշտություն է: Այս կառավարությունը դեռ ժամանակ ունի, հուսով եմ, որ ինդեքսավորման որոշակի էլեմենտներ` կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտների նկատմամբ հատկացումներ կարվեն »,-ընդգծեց Ա. Մարգարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА