ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը պետք է գտնի Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի այլընտրանքը

05.11.2017 01:22 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 Հայաստանը պետք է գտնի Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի այլընտրանքը

Տնտեսագետ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով` այնպես չէ, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի բացմամբ Հայաստանի շրջափակումը խորանում է, քանի որ  Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունի փակ սահման եւ երկաթգծի գործարկումը որեւէ կերպ չի խանգարում Հայաստանի ու Վրաստանի առեւտրային հարաբերություններին. «Այլ խնդիր է, որ երկաթգծի միջոցով վրացական ապրանքները դեպի Ադրբեջան եւ Իրան կհասնեն երկաթգծով, այլ ոչ թե Հայաստանով: Այս առումով այո, մենք կորցնում ենք որոշ տարանցման հնարավորություն  եւ ընդհանուր առմամբ սա մեր տնտեսության վրա չի կարող չանդրադառնալ: Բայց գույները շատ մգացնել ու ասել, թե այս երկաթգիծը մեզ շրջափակման մեջ է դնում` այդքան էլ ճիշտ չէ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կառլեն Խաչատրյանը: Ըստ նրա, այսօր աշխարհաքաղաքական իրողությունների դրվածքն այնպիսին է, որ այդ քայլով Հայաստանը հայտնվում է ոչ այդքան շահեկան վիճակում: Այդ պատճառով պետք է փնտրի այլընտրանքներ, որը կարող է լինել  հայ-իրանական երկաթագիծը. «Այս նախագիծը շատ թանկ ներդրումային ծրագիր է, որն այս պահին, գոնե հայկական կողմը չի կարող դա իրեն թույլ տալ: Փակ շղթա է ստեղծվում, այսինքն փող չկա, հետեւաբար չես կարող ենթակառուցվածք զարգացնել, ենթակառուցվածք չես կարող զարգացնել, քանի որ առեւտրաշրջանառությունն է քիչ , այսպիսով`ստեղծվում է փակ շղթա, որը կոտրելու համար պետք է տնտեսությունն այլ եղանակներով աշխուժացնել: Ինչը կարող է լինել նորմալ ներդրումային բիզնես միջավայրի ստեղծումը, որպեսզի բիզնեսը լինի շահավետ, արտասահամանցի ներդրողի համար Հայաստանը պետք է դառնա հետաքրքիր երկիր»,-փաստեց տնտեսագետը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА