ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավի լյարդից սուֆլե՝ պատրաստված ջեռոցում

05.11.2017 17:23 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հավի լյարդից սուֆլե՝ պատրաստված ջեռոցում

Այս սուֆլեն կարելի է պատրաստել յուրաքանչյուր տեսակի լյարդից՝ հավի, տավարի, խոզի, բադի, սագի և հնդկահավի: Պատրաստման գործընթացը յուրաքանչյուրի դեպքում նույնն է: Եվ քանի որ սուֆլեն պատրաստվում է ջեռոցում և առանց բանջարեղենի նախնական տապակման, ապա այն կարելի է համարել միանգամայն դիետիկ ուտեստ:

Բաղադրիչներ

1. Հավի լյարդ – 500 գ
2. Կաթ – 200 մլ
3. Սպիտակաձավար – 50 գ
4. Ձու – 2 հատ
5. Աղ
6. Բուսայուղ
7. Սոխ – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Լյարդը լվանալ, լավ մաքրել, կտրատել:

2. Վրան կաթ լցնել և թողնել 20-30 րոպե:

3. Կաթով լյարդին ավելացնել սպիտակաձավար, աղ և մանր կտրատված սոխ: Ավելացնել ձուն:

4. Հարել զանգվածը ձեռքի բլենդերով՝ մինչև միասեռ դառնալը:

5. Ստացված զանգվածը տեղավորել կաղապարի մեջ, կաղապարը դնել ջրով լցված տարայի մեջ:

6. Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 35 րոպե գոլորշու վրա պատրաստել սուֆլեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА