ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՐԱՑԻՆԵՐԻՆ ԴԱ ԷԼ Է ՇԱՏ

04.11.2017 21:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՎՐԱՑԻՆԵՐԻՆ ԴԱ ԷԼ Է ՇԱՏ

(ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, օլիմպիական չեմպիոն եւ բազմակի ռեկորդակրին փոխարինեցին ընդամենը նախկին «շուն գյուլլողով»:
**


ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ
(ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԻՐ ՈՐԴՈՒՆ` ԽԱՉԻԿ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ գյումրեցիների` իբր մի բալասանից շատ խերվան, հիմի երկրորդին են ցանկանում գյումրեցիների ջանին քսել…
**
ՆՈՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ
Գյումրեցի Սամվելի տունը կռիվ էր ընկել, նա ուզում էր իր որդի Խաչիկին Երեւան տաներ, դեպուտատ դարձներ…
***
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(ՇՈՒՆ ՍԱՏԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շուն սատկացնողին են քարշ տալիս Վրաստանի դեսպան:
***
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԱՆԵԾՔԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
(ԱՌԻՆՋ-ՄՈԼ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ՊԵԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳՐՈՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ուրիշի տոնավաճառը հարկայինով քանդելու հաշվին տոնավաճառ կառուցողը հարկայինով էլ կքանդվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА